Քաղաքականություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թրամփը կրկին սպառնացել է Իրանին

Ofelya

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե Իրանը ապագայում կրկին փորձի ստեղծել միջուկային զենք, ԱՄՆ ղեկավարությունը նորից կոշտ արձագանք կտա։ Նրա խոսքով՝ նման սցենարի դեպքում Սպիտակ տունը պատրաստ կլինի կրկին միջամտել և թույլ չտալ Թեհրանին առաջ շարժվել այդ ուղղությամբ։


Թրամփը նշել է, որ Իրանը, հնարավոր է, նման քայլի պատրաստ լինի միայն երկար ժամանակ անց։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ այդ պահին Միացյալ Նահանգները կարող է ունենալ այնպիսի նախագահ, որը, իր ձևակերպմամբ, «կգա այնտեղ և կրկին կկասեցնի նրանց գործողությունները»։


ԱՄՆ նախագահի այս հայտարարությունը վերաբերում է Իրանի միջուկային ծրագրի շուրջ շարունակվող լարվածությանը, որը տարիներ շարունակ մնում է Վաշինգտոնի և Թեհրանի հարաբերությունների առանցքային թեմաներից մեկը։ Թրամփը նախկինում ևս բազմիցս հայտարարել է, որ Իրանը չպետք է ստանա միջուկային զենք։



Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250