Քաղաքականություն

Վլադիմիր Պուտինը՝ Ուկրաինայում ռազմական ենթակառուցվածքների ոչնչացման աշխատանքների ավարտվման մասին

Lilit T. 404 դիտում
Վլադիմիր Պուտինը՝ Ուկրաինայում ռազմական ենթակառուցվածքների ոչնչացման աշխատանքների ավարտվման մասին

Ուկրաինայում ռազմական ենթակառուցվածքների ոչնչացման աշխատանքները գրեթե ավարտված են: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: 

«Առաջինը, ինչ արեցինք. ոչնչացրեցինք ամբողջ ռազմական ենթակառուցվածքը։ Դե, ոչ՝ ամբողջ, բայց՝ մասամբ, հիմնականում զենքով, զինամթերքով պահեստները, ավիացիան, ՀՕՊ համակարգերը։ ՀՕՊ համակարգերը, դրանց վերացման համար որոշակի ժամանակ է պահանջվում. դրանք պետք է բացել, հետո խոցել: Այդ աշխատանքը գրեթե ավարտված է»,- հայտարարել է Պուտինը: 

Նա նաև տեղեկացրել է, որ ռուսական իշխանությունները չեն պատրաստվում արտակարգ դրություն մտցնել երկրում: 

Ռուսական ավիաընկերության կին ծառայողների հետ հանդիպման ընթացքում Վլադիմիր Պուտինը նաև տեղեկացրել է, որ Ուկրաինայում փողոցում վերցնում և գնդակահարում են այն մարդկանց, որոնք կարծիք են հայտնում՝ Կիևի դիրքորոշմանը չհամընկնող: 

«Մեզ մոտ մարդիկ հանգիստ արտահայտում են իրենց կարծիքը, թե ինչն է իրենց դուր գալիս կամ դուր չի գալիս Ուկրաինայում մեր գործողությունների վերաբերյալ»,- հայտարարել է Պուտինը՝ հավելելով, որ Ուկրաինայում նրանց, որոնք արտահայտում են իրենց դիրքորոշումը, ինչպես Ռուսաստանում հասարակության լիբերալ ներկայացուցիչները, առկա տվյալների համաձայն՝ գնդակահարվում են: 

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից