Պատահարներ

ԼՂ-ում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում խախտումներ չեն գրանցվել․ ՌԴ ՊՆ

Gohar Vardanyan 1 րոպե 162 դիտում
ԼՂ-ում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում խախտումներ չեն գրանցվել․ ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Այս մասին գրում է  ՌԴ ՊՆ--ն:

 

Նշվում է, որ  27 դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակն ու հրադադարի ռեժիմի պահպանումը։
 

ՌԴ ՊՆ-ն նշել է, որ ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել։
 

Պարեկություն է իրականացվել հինգ երթուղիներով՝ Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու, Շուշիի շրջաններում եւ Լաչինի միջանցքում։
 

Նշվում է, որ ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու եւ հնարավոր միջադեպերը կանխելու համար պահպանվում է անդադար փոխգործակցությունն Ադրբեջանի եւ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբերի հետ։

[5bfe821d13bcd476b4c4d86b3da8ec46.jpg]

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250