Արտակարգ դեպք Երևանում. թիվ 97 ավտոբուսը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ. Shamshyan. com
Երեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00–ի սահմաններում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 97 երթուղին սպասարկող ZHONG-TONG մակնիշի ավտոբուսը Նանսենի փողոցում ինքնաբերաբար առաջ է ընթացել և բախվել 19 հասցեի մոտ կայանված Nissan Murano և 2 Opel մակնիշի ավտոմեքենաներին: Այս մասին գրում է Shamshyan. com-ը:
Նշվում է, որ, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:
Կայքի տեղեկություններով՝ ավտոբուսը վարել է 60-ամյա Մհեր Նազարյանը, ով այն կայանել է և իջել ավտոբուսից, որից հետո տեսել է, թե ինչպես է ավտոմեքենան ինքնաբերաբար առաջ ընթացել և դարձել 3 ավտոմեքենաների ջարդի հեղինակ:
Վթարի փաստով պարեկային ծառայությունում նյութեր են նախապատրաստվում:
Պարզվում է վթարված ավտոմեքենաների վարորդների ինքնությունը:
[634e0663546177ddd07afe4ca025cf74.jpg]
[55f19b0a1fb04f50137aa184207cedf7.jpg]
[f4f4c6a465cc4974437670f1ee15e150.jpg]
[20e955269bffa5aca898c6661a6e7515.jpg]
[b1e28a945d83413bc05b945c98bfa37e.jpg]
[194c8332592ae654147140a517af09a3.jpg]
[c10caf480c9ba1305dc2ad9cfc98e5cd.jpg]
[291f8176a0220d704055739230799728.jpg]
[cd3f4e3ece5c1cb5f6cd3be18ce07f59.jpg]