Պատահարներ

Սյունիքում վթար է եղել ՊՆ КамАЗ-ի մասնակցությամբ. 1 զինծառայող տեղում մահացել է, 4-ը՝ հոսպիտալացվել

Unknown 1 րոպե 322 դիտում
Սյունիքում վթար է եղել ՊՆ КамАЗ-ի մասնակցությամբ. 1 զինծառայող տեղում մահացել է, 4-ը՝ հոսպիտալացվել

Խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Երևան-Մեղրի ավտոճանապարհի Ծղուկ գյուղի վարչական տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են Mercedes մակնիշի ավտոմեքենան և Պաշտպանության նախարարության համարանիշներով КамАЗ-ը: Այս մասին գրում է shamshyan.com-ը։ 

Վթարի հետևանքով մեկ պայմանագրային զինծառայող տեղում մահացել է, չորսը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սիսիանի զինվորական հոսպիտալ:

Ոստիկանությունը պարզում է վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից