Պատահարներ

23-ամյա տղան Հայոց ցեղասպանության թանգարանից իրեն ցած է նետել. նրա հեռախոսում հայտնաբերվել է հաղորդագրություն

Unknown 6,745 դիտում
23-ամյա տղան Հայոց ցեղասպանության թանգարանից իրեն ցած է նետել. նրա հեռախոսում հայտնաբերվել է հաղորդագրություն

Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:00-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Հայոց ցեղասպանության թանգարանի մոտ դի կա: ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ դեպքի վայր են մեկնել ոստիկանները, սահմանազատել են տարածքը՝ մինչև ժամանի դատաբժիշկն ու դիատարը: 

 

Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ մահածածը Կոտայքի մարզի բնակիչ, 23-ամյա Հայկ Մ.-ն էր, ով նշված տարածքի բարձրությունից ինքնասպանություն է գործել, ցած նետվելով: Շամշյանի տեղեկություններով՝ առավոտյան նրա մայրը դիմել է ոստիկանույան Մալաթիայի բաժին և հայտնել, որ որդին  հեռախոսով իր ազգականին  հաղորդագրություն է ուղարկել, ապա ավտոմեքենայով եկել է նշված վայր, մեքենան կայանել,  իսկ հետո իրեն ցած է նետել բարձրությունից: 

 

Հետաքննչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: 

 

 

 

 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250