Պատահարներ

Երևանի կենտրոնում 20-ամյա աղջիկը երիտասարդ կնոջ է դանակահարել

Unknown 1,612 դիտում
Երևանի կենտրոնում 20-ամյա աղջիկը երիտասարդ կնոջ է դանակահարել

Երևանի Կենտրոն վարչական շրջանում` Մանկական երկաթուղու թունելի մոտակայքում, վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

 

Ըստ հաղորդագրության` դեպքը եղել է հունիսի 23-ին` մոտավորապես ժամը 01։10-ին։ Հիվանդանոցից ահազանգել են ոստիկանություն և հայտնել, որ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 29-ամյա երիտասարդ կին։

Ոստիկանները պարզել են, որ թունելի մոտակայքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ կնոջը դանակահարել է 20-ամյա մի աղջիկ։ Քրեական հետախույզները ժամը 06։00-ին Թեյշեբաինի փողոցում հայտնաբերել և մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով բերման են ենթարկել աղջկան։ Վերջինս խոստովանական բացատրություն է տվել։

ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ ծանր վնաս պատճառելը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: 20-ամյա աղջիկը ձերբակալվել է:

Կատարվում է նախաքննություն:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250