Պատահարներ

Արևմուտքն իր և Ռուսաստանի միջև երկաթե վարագույր է իջեցնում

Gohar Vardanyan 126 դիտում
Արևմուտքն իր և Ռուսաստանի միջև երկաթե վարագույր է իջեցնում

Արևմուտքն իր և Ռուսաստանի միջև երկաթե վարագույր է իջեցրել: Այս մասին հինգշաբթի հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, գրում է Kp. ru-ն:
 

«Ինչ վերաբերում է երկաթե վարագույրին, այն արդեն իջնում ​​է, գործընթացը մեկնարկել է»,- ասել է Լավրովը Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
 

Լավրովը նաև ասել է, որ Ռուսաստանը ձեռնարկում է բոլոր միջոցները՝ Արևմուտքից կախվածությունը նվազեցնելու համար, հատկապես պետության և նրա բնակչության համար կարևոր արդյունաբերական ոլորտներում։
 

Միաժամանակ Սերգեյ Լավրովը խոստովանել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է թուլացնել ԵՄ-ը՝ նշելով, որ Եվրոպան ավելի շատ է տուժում հակառուսական պատժամիջոցներից, քան ԱՄՆ-ը։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250