Քաղաքականություն

Պուտինն ու Ալիևը անդրադարձել են ԼՂ հարցի կարգավորմանը. ինչ են քննարկել

Unknown 159 դիտում
Պուտինն ու Ալիևը անդրադարձել են ԼՂ հարցի կարգավորմանը. ինչ են քննարկել

Աշխաբադում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպում են անցկացրել:

 

Վերջիններս հանդիպման ընթացքում ի թիվս այլ հարցերի քննարկել են նաև ԼՂ հարցի կարգավորումը։

 

Պուտինն ընդգծել է երկու երկրների միջև լավ հարաբերություններն ու ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։ Այս մասին տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

 

«Ամենակարևորը մեր պլանների իրականացումն է, ավելի ճիշտ՝  մինչև 2024 թվականը մեր համատեղ ծրագրերի։ Ամեն ինչ առաջ է շարժվում։ Իհարկե կան տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր, այդ թվում՝ նախ և առաջ, կապված Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ։ Մենք այդ մասին խոսել ենք և հիմա ևս հնարավորություն կա այդ հարցը քննարկելու»,-ասել է ՌԴ նախագահը:

 

Ալիևը վստահություն է հայտնել, որ հանդիպումը կնպաստի երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը։

 

«Այսօր էլ հնարավորություն կլինի խոսելու տարածաշրջանային խնդիրների ու տարածաշրջանային հակամարտությունների մասին։ Հուսով եմ, որ մեր հարաբերությունները ապագայում ևս հաջողությամբ կզարգանան»,-ասել է Ալիևը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից