Պատահարներ

Հայտնաբերվել է անհետ կորած քաղաքացու դին. ԱԻՆ

Unknown 336 դիտում
Հայտնաբերվել է անհետ կորած քաղաքացու դին. ԱԻՆ

Փրկարարները հայտնաբերել են Տավուշի մարզի Պառավաքար գյուղի անհետ կորած բնակչի դին, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Նշենք, որ հուլիսի 3-ին, ժամը 10։28-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Պառավաքար գյուղի բնակիչներից մեկը դուրս է եկել տանից և չի վերադարձել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Որոնողափրկարարական աշխատանքները մթության և բարդ ռելիեֆի պատճառով ժամանակավորապես դադարեցվել էին:

Այսօր` ժամը 09։30-ին որոնողական աշխատանքները սկսվել են. որոնողական աշխատանքներին մասնակցել են 18 փրկարար, ոստիկանության 20 աշխատակից և գյուղի 10 բնակիչ:

 

Փրկարարները Պառավաքար գյուղի «Թոփերի սար» կոչվող հանդամասում հայտնաբերել են քաղաքացու դին։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250