Պատահարներ

35-ամյա տղամարդն ուրիշների անուններով վարկ է ձևակերպել և յուրացրել

Unknown 294 դիտում
35-ամյա տղամարդն ուրիշների անուններով վարկ է ձևակերպել և յուրացրել

Համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու գործը դատարանում է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն` հավելելով, որ քրգործի նախաքննությունն ավարտվել է։

 

Այսպես, 35-ամյա տղամարդը համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ 2020թ հուլիսի 14-ից սեպտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում իր և այլ անձանց անվամբ գրանցված բջջային հեռախոսահամարներով տարբեր ՓԲ ընկերություններում ստեղծել է էլեկտրոնային դրամապանակներ։ Այնուհետև դրանց միջոցով առցանց ձևակերպել է 26 վարկային պայմանագիր և համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակել նշված պայմանագրերով հաստատված ու էլեկտրոնային դրամապանակներին մուտքագրված 3 մլն 205 հազար դրամը:

 

Բացի այդ, տղամարդը 2021 թվականի ապրիլին Facebook սոցցանցում այլ անձի անվամբ գրանցված էջից նամակագրություն է վարելմեկ ուրիշի հետ և խաբեությամբ ստացել վերջինիս հեռախոսահամարը, էլեկտրոնային դրամապանակ գրանցելու համար հեռախոսահամարին ստացված ծածկագիրը։ Այնուհետև, ունենալով նրա անվամբ գրանցված էլեկտրոնային դրամապանակի տվյալները, բանկերից մեկում վերջինիս անվամբ ձևակերպել է վարկ և համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակել 990 000 դրամ:

 

35-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հափշտակությունը, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ)։

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործն ուղարկվել է դատարան:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250