Պատահարներ

Խոշոր ավտովթար` Լոռու մարզում. 22-ամյա վարորդը, Mitsubishi-ով կամրջից ընկնելով, կողաշրջվել է. կան վիրավորներ

Unknown 187 դիտում
Խոշոր ավտովթար` Լոռու մարզում. 22-ամյա վարորդը, Mitsubishi-ով կամրջից ընկնելով, կողաշրջվել է. կան վիրավորներ

Երեկ՝ հուլիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Սպիտակ քաղաքի Թումանյան փողոցի 1-ին հասցեի մոտ Սպիտակ քաղաքի բնակիչ՝ 22-ամյա Արման Մ-ն իր վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կամրջից ընկնելով՝ կողաշրջվել։ 

 

 

[a74de901581393a0304abeda22f996fc.jpg]

 

 

 

 

[b9296429b37599d2f52f7c63da23a253.jpg]

 

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Արման Մ-ն և ուղևոր՝ Սպիտակ քաղաքի բնակիչ՝ 20-ամյա Էմին Շ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկներ Էդգար Պողոսյանն ու Վարդան Ղամբարյանը։  

 

 

 

[e07567ca13ab3afb76832a92f6f15027.jpg]

 

 

 

 

[050e20a957cffd7b6be27bb00b25cf6c.jpg]

 

 

 

Վթարի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ավտոմեքենան վերամբարձ կռունկի միջոցով դուրս է բերվել և տեղափոխվել ոստիկանության Սպիտակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

 

 

 

 

[843fa2a4cc2da8f52b24dd4a9beaa0f5.jpg]

 

 

 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250