Պատահարներ

Երևանում 49-ամյա վարորդը Chevrolet-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին

Unknown 1 րոպե 141 դիտում
Երևանում 49-ամյա վարորդը Chevrolet-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գեղամ Գալստյանի կողմից քրեական վարույթ է նախաձեռնվել հուլիսի 2-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով:  

 

 Այդ օրը՝ ժամը 21:30-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 49-ամյա Հայկ Դ.-ն, իր վարած Chevrolet մակնիշի ավտոմեքենայով, Կոմիտասի պողոտա 54 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, Կոտայքի մարզի բնակիչ, 33-ամյա Ռոմանոս Թ.-ին:  

 

 Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել Միքայելյան վիրաբուժական ինստիտուտ:   Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառուայության Երևանի գնդի պարեկները:  

 

Կայքի տեղեկություններով, վարորդ Հայկ Դ.-ն աշխատում է «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ում՝ վարկավորման բաժնի պետ:   

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250