Խոշոր ավտովթար Արարատի մարզում. բախվել են Mercedes-ն ու ГАЗ 53-ը. կա 6 վիրավոր, այդ թվում՝ երեխաներ. Shamshyan. com
Այսօր՝ հուլիսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:15-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 42-րդ կմ հատվածում բախվել են Mercedes և ГАЗ 53 մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, վթարի հետևանքով 6 հոգի, այդ թվում՝ երեխաներ, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած «Արարատ» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորնեին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Փրկարարները սահմանազատել են ավտոմեքենաները, վիրավորներից երկուսին էլ մոտեցրել են շտապօգոււթյան ավտոմեքենային:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդիների և վիրավորների ինքնությունը:
Մանրամասները՝ կայքում:
[fe6b55a044298c5415b513ca1e9dd0b4.jpg]
[a84a96adc592d21309c74409c598446d.jpg]
[3150d7149a174d87f35cb7703a27a256.jpg]
[687cd4e5e652aa4415b7ca981cc81a10.jpg]
[202cee9b41ca440ad11177fbba9be5a5.jpg]
[bfa9e1d1d0e72f5443182086a569c8dc.jpg]