Հասարակություն

Ֆրանսիայում պարենային ապրանքների անբավարարության կտրուկ աճ է գրանցվել. Le Figaro

Unknown 1 րոպե 115 դիտում
Ֆրանսիայում պարենային ապրանքների անբավարարության կտրուկ աճ է գրանցվել. Le Figaro

 Վերջին մեկ տարում պարենային ապրանքների պակասուրդը ֆրանսիական սուպերմարքետներում խիստ մեծացել է։ Այս մասին են վկայում NielsenIQ վերլուծաբանական ընկերության տվյալները, որոնք երկուշաբթի մեջբերել է Le Figaro թերթը։ 

Տեղեկացվել է, որ մայիսի 23-ից մինչեւ հունիսի 19-ը խանութներում պարենային բոլոր տեսակի մթերքների անբավարարությունը հասել է 5,5 տոկոսի, ինչը 1,2 տոկոսով ավելին է 2021թ. նույն ժամանակահատվածի համեմատ։ «Կլիմայական պայմանները, աղքատ բերքը, հակամարտությունն Ուկրաինայի եւ ՌԴ-ի միջեւ եւ արտադրական այլ դժվարություններ տարեսկզբից զգալիորեն ուժեղացրել են որոշակի մթերքների անբավարարությունը եւ բացասական ազդեցություն թողել խանութներում դրանց հասանելիության հարցում»,- պարբերականը մեջբերել է NielsenIQ-ի մանրածախ առեւտրի խորհրդական Ֆրանսուա Լաֆոնտանի խոսքերը։ 

Ինչպես նշել է Le Figaro-ն, անբավարարությունն առաջին հերթին վերաբերել է մանանեխին, ձեթերին, սոուսներին, ալրին եւ սառեցված աղի մթերքներին։ Որոշ մթերքների քանակը խանութներում նույն շրջանում, ընդհակառակը, ավելացել է անցած տարվա համեմատ։ Խոսքը սուրիմիի (խեցգետնի մսի նմանակ), հալած պանրի, շոկոլադով հրուշակեղենի, պորտվեյնի եւ մանկական սննդի համար անհրաժեշտ կաթի մասին է։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250