Պատահարներ

Զանգվածային ծեծկռտուք Մոսկվայի մարզում. մահացել է 41-ամյա Կարեն Տեր-Խաչատրյանը

Unknown 2,619 դիտում
Զանգվածային ծեծկռտուք Մոսկվայի մարզում. մահացել է 41-ամյա Կարեն Տեր-Խաչատրյանը

ՌԴ Կաշիրսկի շրջանի մերձմոսկովյան Տարասկովո գյուղում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել միգրանտների և տեղի բնակիչների միջև։ «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը հայտնում է, որ կոնֆլիկտի պատճառ է դարձել միգրանտների կատակը տեղացի աղջկա մասին, ում համար ոտքի է կանգնել 41-ամյա Կարեն Տեր-Խաչատրյանը։ «Հերթական աղջիկ, արի մեզ հետ» արտահայտությունն էլ կռվի պատճառ է դարձել։ Դաժան ծեծի ենթարկված 41-ամյա Կարեն Տեր-Խաչատրյանը մահացել է նույն գիշեր։ Փորձաքննությամբ պարզվել է, որ Կարեն Տեր-Խաչատրյանը մահացել է սրտի կաթվածից, փոխանցում է rusarminfo.ru-ն։

 

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Կարեն Տեր-Խաչատրյանը որդու խնդրանքովփողոց էր նետվել այն բանից հետո, երբ արտագնա աշխատողները սկսել են նեղացնել նրա ընկերուհուն։ Հաղորդվում է, որ հաջորդ օրը իրավապահները դադարեցրել են բախումը Տեր-Խաչատրյանի հարազատների և գաղթականների միջև, որոնք ապրում են հանրային կաթսարանում և պարբերաբար դառնում տարբեր միջադեպերի հեղինակ։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250