Պատահարներ

Վթարային իրավիճակ է ստեղծել․ 6 տոննա գիլասով բարձված MAN բեռնատարը կողաշրջվել է

Unknown 1 րոպե 585 դիտում
Վթարային իրավիճակ է ստեղծել․ 6 տոննա գիլասով բարձված MAN բեռնատարը կողաշրջվել է

Հուլիսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ Գևորգ Իսկանդարյանը իր վարած MAN մակնիշի բեռնատարով Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի 23 կմ հատվածում՝ Շնող գյուղի վարչական տարածքում, կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և կողաշրջվել։ 

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։  Դեպքի վայրում վարորդ Գ. Իսկանդարյանը հայտնել է, որ վթարի պատճառը եղել է հանդիպակաց երթևեկող մեկ այլ ավտոմեքենան, որի վարորդը ստեղծել է վթարային իրավիճակ, ու ինքը բախումից խուսափելու համար ավտոմեքենան փախցրել է դեպի աջ, ինչի պատճառով կողաշրջվել է։  Կայքի տեղեկություններով՝ ավտոմեքենան բարձված է եղել 6 տոննա գիլասով, որն ամբողջությամբ թափվել է։ 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250