Պատահարներ

Տղամարդը սայթաքել է և անզգուշորեն կրակել իր ոտնաթաթին

Unknown 151 դիտում
Տղամարդը սայթաքել է և անզգուշորեն կրակել իր ոտնաթաթին

Հուլիսի 17-ին, ժամը 01.25-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ ոտնաթաթի վնասվածքով բուժօգնության է դիմել 46-ամյա տղամարդ: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության լրատվության բաժինը։

 

«Ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ նա ժամը 17.30-ի սահմաններում Շնող գյուղի վարչական տարածքի հանդամասում իր օդամղիչ հրացանը ձեռքին քայլելիս զառիթափ տեղանքում սայթաքել է՝ անզգուշորեն քաշելով հրացանի ձգանը, ինչի հետևանքով ստացել է մարմնական վնասվածք:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250