Պատահարներ

Մոտ 2 ամիս որպես անհայտ որոնվող 29-ամյա տղամարդու քայքայված դին հայտնաբերվել է «Արագիլ» ռեստորանային համալիրում

Unknown 2,706 դիտում
Մոտ 2 ամիս որպես անհայտ որոնվող 29-ամյա տղամարդու քայքայված դին հայտնաբերվել է «Արագիլ» ռեստորանային համալիրում

Հուլիսի 21-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։00-ի սահմաններում ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ Ազատության պողոտա 2 հասցեում՝ Հաղթանակ զբոսայգու տարածքում դեռ սովետական տարիներին գործող, այժմ չշահագործվող «Արագիլ» ռեստորանային համալիրի ներսում դի կա։  

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները նշված շինության մեջ հայտնաբերել են ամբողջովին քայքայված տղամարդու դի։  Մինչ դատաբժիշկը տեղում աշխատում էր, Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները պարզել են մահացածի ինքնությունը, նա այս տարվա մայիսի 18-ից որպես անհայտ որոնվող 29-ամյա Է. Շ-ն էր։  Դեպքի փաստով Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում նախաքննություն է սկսվել, իսկ նրա անհետ կորելու փաստով հարուցվել էր քրեական գործ՝ սպանության հատկանիշներով։  Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։  

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250