Պատահարներ

Հրդեհ երևանյան պահեստներից մեկում. դեպքի վայր է կանչվել փրկարարների 4 մարտական հաշվարկ

Gohar Vardanyan 420 դիտում
Հրդեհ երևանյան պահեստներից մեկում. դեպքի վայր է կանչվել փրկարարների 4 մարտական հաշվարկ

Հուլիսի 25-ին, ժամը 08:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցում գտնվող «ԱՊԱՎԵՆ ՏԵՐՄԻՆԱԼ» ՓԲԸ-ին պատկանող պահեստում։ 

 

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ 

 

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ և դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250