Քաղաքականություն

Կրեմլից՝ Պուտինի Հայաստան կատարելիք այցի մասին

Unknown 1,250 դիտում
Կրեմլից՝ Պուտինի Հայաստան կատարելիք այցի մասին

 ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան կատարելիք այցի վերաբերյալ Կրեմլից դեռ չեն հաստատում չկա։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը:

Ավելի վաղ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Պուտինի այցը ՀՀ կարող է կայանալ հոկտեմբեր-դեկտեմբերի ամիսներին:

 

«Ես ոչ մի հաստատում չունեմ։ Առայժմ մեր կողմը պաշտոնապես այդ մասին չի հայտարարել», - ասել է Ուշակովը լրագրողներին՝ ի պատասխան այն հարցի, թե արդյոք նման այց նախապատրաստվում է։

 

Նա հավելել է, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային շփումներն ակտիվ բնույթ են կրում, ընթացիկ տարում նրանք մի քանի անգամ անձամբ են հանդիպել, ինչպես նաև պարբերաբար խոսել են հեռախոսով:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից