Քաղաքականություն

Լեհաստանը Ուկրաինայի հետ սահմանին Patriot ՀՕՊ համակարգեր կտեղադրի

Unknown 88 դիտում
Լեհաստանը Ուկրաինայի հետ սահմանին Patriot ՀՕՊ համակարգեր կտեղադրի

Լեհաստանը պատրաստվում է Ուկրաինայի հետ սահմանին տեղադրել Գերմանիայի առաջարկած Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը։ Այս մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը:

 

Հիշեցնենք` երկու հրթիռ նոյեմբերի 15-ի ցերեկն ընկել է Լեհաստանի տարածքի վրա։ Հրթիռներն ընկել են Պշևոդուվ գյուղի տարածքում, որն Ուկրաինայի հետ սահմանից գտնվում է 5 կիլոմետր հեռավորության վրա։ Առաջինն այդ մասին հայտնել էր լեհական ZET ռադիոկայանը։ Վերջինիս տվյալներով՝ հրթիռներն ընկել էին հացահատկի չորանոցի վրա, որի հետևանքով զոհվել է երկու մարդ։

 

 

[4daaa6e9ca5658e4f52d6a1b3d13c5bc.jpg]

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250