Պատահարներ

Վթար՝ Դիլիջանի թունելում

Unknown 164 դիտում
Վթար՝ Դիլիջանի թունելում

Հունվարի 20-ին, ժամը 12:20-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի թունելում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, փոխացում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Mercedes 124» (վարորդ՝ Ա․ Բ․, ծնված 1948 թ.) և «ZIL-131» ( վարորդ՝ Ա․ Պ․, ծնված 1988 թ.) մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը տուժածներ Ա․ Բ․-ն, (ծնված 1948 թ.) և Ա. Ս.-ն (ծնված 1955 թ.) հոսպիտալացվել են Դիլիջանի հիվանդանոց, որտեղ վերջիններիս առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Փրկարարները հոսանքազրկել և փակել են ավտոմեքենաների գազաբալոնների փականները:

 

[51c3bfb8274cf9ded816d6d660052503.jpg]

[619c7952f4cebbd6356bb9ff68d8ad1e.jpg]

[f15b8c6893138a648c13fb0b67446c2c.jpg]

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250