Հասարակություն

Պակիստանի մզկիթում ահաբեկչության հետևանքով զոհերի թիվն ավելանում է

Unknown 119 դիտում
Պակիստանի մզկիթում ահաբեկչության հետևանքով զոհերի թիվն ավելանում է

Պակիստանի Փեշավար քաղաքի մզկիթում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 90-ի։ Այս մասին հայտնում է Radio Pakistan ռադիոկայանը։ Մինչ այս հաղորդվում էր ահաբեկչության 72 զոհի մասին։

«Փեշավարում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 90-ի, փրկարարական գործողությունը շարունակվում է, իսկ մզկիթի փլատակները մաքրվում են»,- հայտնել է ռադիոկայանը։

Մզկիթում պայթյունը տեղի է ունեցել երկուշաբթի՝ հունվարի 30-ին, աղոթքի ժամանակ։ Ականատեսների վկայությամբ մզկիթում 100-ից ավելի մարդ է եղել։ Փլուզվել է մզկիթի մի մասը և շենքի տանիքը։

Պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250