Քաղաքականություն

Քուրդ զինյալները դադարեցնում են իրենց հարձակումները Թուրքիայի քաղաքներում

Unknown 423 դիտում
Քուրդ զինյալները դադարեցնում են իրենց հարձակումները Թուրքիայի քաղաքներում

PKK խմբավորման քուրդ զինյալները հայտարարել են, որ ժամանակավորապես դադարեցնում են իրենց հարձակումները` հեշտացնելու փրկարարական աշխատանքները Թուրքիայի հարավ-արևելքում և Սիրիայի որոշ հատվածներում տեղի ունեցած հզոր երկրաշարժից հետո:

 

«Մենք դադարեցնում ենք գործողությունները Թուրքիայի քաղաքներում: Մենք որոշել ենք ոչ մի գործողություն չկատարել, քանի դեռ թուրքական պետությունն ինքը չի հարձակվել»,- ասել է Քրդստանի աշխատավորական կուսակցության առաջնորդ Ջեմիլ Բայեկը ANF լրատվական գործակալությունը։

 

Նշենք` Քրդստանի աշխատավորական կուսակցությունը (PKK) Անկարայի և նրա գլխավոր արևմտյան դաշնակիցների կողմից որակվել է որպես ահաբեկչական կազմակերպություն՝ 1984 թվականից ի վեր:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250