Տնտեսություն

Շվեյցարիան արգելափակել է 8 միլիարդ դոլար արժողությամբ ռուսական ակտիվներ

Gohar Vardanyan 139 դիտում
Շվեյցարիան արգելափակել է 8 միլիարդ դոլար արժողությամբ ռուսական ակտիվներ

Շվեյցարիայի կառավարությունը պատժամիջոցների ներքո արգելափակել է 8,1 միլիարդ դոլարի ռուսական ակտիվ: Այս մասին գրում է РИА Новости-ն` հղում տալով  Շվեյցարիայի տնտեսական հարցերով պետական ​​քարտուղարության (SECO) ներկայացուցիչ Անտյե Բերչիին:

 

Նշվում է, որ շվեյցարական Credit Suisse (CS) խոշորագույն բանկերից մեկը կարող է արգելափակել ռուսական այլ ակտիվներ, որոնց նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվել այլ պետությունների կողմից:
 

Ավելի վաղ տեղական SonntagsZeitung թերթը գրել էր, որ Credit Suisse-ը արգելափակել կամ սառեցրել է Շվեյցարիայում գրանցված ռուսական ակտիվների ավելի քան մեկ երրորդը՝ 17,6 մլրդ ֆրանկ (ավելի քան 19 մլրդ դոլար):

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Տնտեսություն բաժնից