Պատահարներ

Մեքենա է բախվել գնացքին․ կան տուժածներ

Lilit T. 169 դիտում
Մեքենա է բախվել գնացքին․ կան տուժածներ

Այս գիշեր ժամը 03:35-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ոստան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է գնացքին, հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։  Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ 
 

[2b8eddee94ff1f42ce703f417f6411a4.jpg]

 

 

Պարզվել է, որ Արտաշատ-Ոստան ավտոճանապարհին՝ Արտաշատ քաղաքի տարածքով անցնող երկաթգծի վրա, բախվել են «Toyota Prado» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Ս․, ծնված 1987 թ.) և բեռնատար գնացքը: 
 

[b9d7642eeac134c2af4543495c5001b2.jpg]

 


Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդ Գ. Ս․-ն և ուղևոր Ռ․ Վ․ Թ․-ն (ծնված 1977 թ., Վրաստանի Հանրապետության քաղաքացի) հոսպիտալացվել են «Արտաշատի» ԲԿ, որտեղ բժիշկները Ռ․ Վ․ Թ․-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Գ. Ս․-ն հրաժարվել է բուժօգնությունից: 

[dd2f4768a0dda83e4dd148f6c92043e4.jpg]

 

 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250