Հասարակություն

Հրաչյա Սարգսյանը հրաժարական կտա՞. ինչ են ասում քաղաքապետարանից

Unknown 180 դիտում
Հրաչյա Սարգսյանը հրաժարական կտա՞. ինչ են ասում քաղաքապետարանից

 Երեկ մամուլն արդեն գրել էր, որ այսօր  Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը կհայտարարի հրաժարականի մասին։ Irakanum-ի տեղեկություններով, նա այդ մասին կհայտարարի օրվա երկրորդ կեսին։ Հրաչյա Սարգսյանը հրաժարականի մասին կտեղեկացնի մինչև 15:00-ն։

 

Լրատվականը գրում է, որ Երևանի քաղաապետի հրաժարականի պատճառն այն է, որ տևական ժամանակ է քաղաքապետարանում երկիշխանություն է ստեղծվել, ինչը իսկզբանե դուր չի եկել Սարգսյանին։ Նա քաղաքապետարանում «բուտաֆորիա» էր, բոլոր հարցրերը լուծում է փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Վերջինս է նաև մասնակցում կառավարության նիստերին։ Վերջերս էլ անդրադառնալով այն հարցին, թե ինչու՞ է ինքը Հրաչյա Սարգսյանի փոխարեն մասնակցում կառավարության նիստերին, Ավինյանն իր պատասխանով ավելի վատ դրության մեջ էր դրել Սարգսյանին։ 

 

«Քաղաքապետը կառավարությունում և այս նույն շենքում երեք տարի փոխվարչապետ չի աշխատել և միգուցե ավելի քիչ է պատկերացնում ներսի պրոցեսները, ընդամենն արդյունավետություն ենք ապահովում»,- ասել էր Ավինյանը: Այս հայտարարությունն էլ վերջնական հունից հանել է Հրաչյա Սարգսյանին, ում վերջերս նաև քաղաքապետարում հայտարարությունների տեքստը կարդալ էին տվել, այդ կերպ ավելի ծիծաղելի վիճակում դնելով նրան։

Լրատվականի աղբյուրների փոխանցմամբ Ավինյանի և Սարգսյանի հարաբերությունները վերջին շրջանում բավականին լարվել էին, ինչն էլ պատճառ է դարձել, որ Սարգսյանը հրաժարական ներկայացնելու որոշում կայացնի։

 

Սա իհարկե չի նշանակում, որ Երևանում արտահերթ ընտրություններ կկայանան։ Քաղաքական որոշում դեռ կայացած չէ։ Ավագանին նոր քաղաքապետ կընտրի:

 

Auroranews.am-ը կապ հաստատեց Երևանի քաղաքապետարինի լրատվական բաժնի հետ, որտեղից ասացին, որ այս պահի դրությամբ ոչ մի բան քաղաքապետարանում չի փոխվել: Եթե որևէ տեղեկատվություն լինի քաղաքապետանարը պաշտոնական աղբյուրեներով տեղեկատվություն կտարածի:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250