Քաղաքականություն

«ԵԱՏՄ համագործակցության կարևոր կետերից մեկը պարենային անվտանգությունն է». Փաշինյան

Mariam Z. 67 դիտում
«ԵԱՏՄ համագործակցության կարևոր կետերից մեկը պարենային անվտանգությունն է». Փաշինյան

ԵԱՏՄ երկրների միջև համագործակցության կարևոր կետերից մեկը պարենային անվտանգությունն է, որը նպատակաուղղված է բնակչությանն անորակ և վտանգավոր ապրանքներից պաշտպանությանը։ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդարձակ կազմով նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

«Այսօր կտրուկ ավելացել է անհրաժեշտությունը ձևավորելու պարենային անվտանգության կոլեկտիվ համակարգ, անհրաժեշտ եմ համարում ԵԱՏՄ երկրների միասնականությունն այս նպատակով»,– նշել է վարչապետը Փաշինյանը։

 

Նա հավելել է, որ փոխգործակցության տարբեր ձևաչափեր կիրառելով` 2022 թվականին փոխշահավետ համագործակցություն է հաստատվել նաև ԵԱՏՄ–ից դուրս։ Հաշվետվություններում արձանագրված է նաև այն փոխգործակցությունը, որ եղել է Միության հիմնական գործընկերների հետ։

 

Նա ընդգծել է Իրանի հետ համագործակցության զարգացման բարձր դինամիկան։ Ըստ նրա` ազատ առևտրի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելը և դրա հետագա հետևողական իրականացումն առաջնահերթություն են Հայաստանի համար` երրորդ երկրների հետ առևտրային համագործակցության ընդլայնման համատեքստում։

 

Նա խոսել է նաև Հնդկաստանի ու Եգիպտոսի հետ բանակցությունների շարունակակության մասին։ Ըստ նրա` համալիր երկխոսություն կա նաև Արաբական Միացյալ Էմիրությունների ու Ինդոնեզիայի հետ առևտրատնտեսական հարաբերությունների խորացման նպատակով։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250