Ռազմական

Ուկրաինայի զինված ուժերը մի քանի օր է սկսել են հակահարձակումը

Julya 180 դիտում
Ուկրաինայի զինված ուժերը մի քանի օր է սկսել են հակահարձակումը

Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակումը սկսվել է մի քանի օր առաջ, Rai 1 հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։ 

 

«Հակահարձակումը մի քանի օր է մեկնարկել է։ Այս պատերազմը սահմանի երկայնքով ձգվել է 1,5 հազար կմ, սակայն առանձին գործողություններ արդեն սկսվել են», - նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։ 

 

Պոդոլյակը նաև հավելել է, որ Ուկրաինան կօգտագործի Արևմուտքի կողմից մատակարարվող զենքը միայն այն տարածքներում, որոնք իրենն է համարում։

 

Նշենք, որ ավելի վաղ Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանովը հայտարարել էր, որ Ուկրաինայի զինված ուժերը հակահարձակման համար անհրաժեշտ նվազագույն սպառազինություն ունեն։

 

Հիշեցնենք՝ մի քանի օր առաջ Ուկրաինայի ԶՈՒ դիվերսիոն-հետախուզական խումբը մտել է Բելգորոդի շրջան։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250