Ռազմական

Բելգորոդում ուկրաինական դիվերսիոն խմբի հարձակման ժամանակ կրակել են քաղաքացու գլխին․ Գլադկով

Julya 103 դիտում
Բելգորոդում ուկրաինական դիվերսիոն խմբի հարձակման ժամանակ կրակել են քաղաքացու գլխին․ Գլադկով

Բելգորոդի շրջանի Գրեյվորոն քաղաքային թաղամասում ուկրաինական դիվերսիոն-հետախուզական խմբի հարձակման ժամանակ խաղաղ բնակիչներից մեկը մահացել է գլխին ստացած կրակոցից: Այս մասին հայտնել է շրջանի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։

 

«Հենց նոր ստացա տեղեկություն, որ Գրայվորոն շրջանի տարածք դիվերսիոն-հետախուզական խմբի մուտքի ժամանակ մահացած քաղաքացիական անձի մահվան պատճառը եղել է գլխին ստացած կրակոցը, այլ ոչ բեկորային վնասվածքը»,- գրել է նա։ 

 

Գլադկովի խոսքով՝ բնակիչը եղել է Պրեոբրաժենսկի գումարտակի հրամանատարը, սակայն նա այլևս զինվորական չի եղել։ 

 

Նա հայտնել է, որ մարզային բյուջեից մահացածի ընտանիքին կվճարվի 3 մլն ռուբլի, իսկ անչափահաս դստերը՝ մինչև 21 տարեկանը լրանալը, ամսական 50 հազար ռուբլի։

 

Հիշեցնենք՝ խաղաղ բնակիչը մահացել է մայիսի 22-23-ը դիվերսանտների մուտքի ժամանակ։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250