Քաղաքականություն

Հուսով եմ, որ մենք ականատես կլինենք երկկողմ համագործակցության. Իրանի ղեկավարը՝ Ալիևին

Unknown 1 րոպե 196 դիտում
Հուսով եմ, որ մենք ականատես կլինենք երկկողմ համագործակցության. Իրանի ղեկավարը՝  Ալիևին

Իրանի ղեկավար Իբրահիմ Ռաիսին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված Անկախության տոնի առիթով շնորհավորական ուղերձում, որը Ադրբեջանում նշվում է մայիսի 28-ին, նշել է.

 

«Հաշվի առնելով մեր երկրների լայն ներուժը, հուսով եմ, որ մենք ականատես կլինենք երկկողմ համագործակցության և հարաբերությունների հետագա ընդլայնմանը՝ ելնելով մեր ժողովուրդների փոխադարձ շահերից»: 

 

Իրանի ղեկավարը նշել է, որ Ադրբեջանն առանձնահատուկ տեղ ունի Իրանի հարևանության քաղաքականության մեջ։

 

«Մեր երկրների մահմեդական ժողովուրդների ընդհանուր պատմությունը, նրանց միջև անքակտելի կրոնական և մշակութային կապերը համարվում են շատ արժեքավոր ներդրում երկու երկրների հարաբերությունների զարգացման համար»,- գրել է Իրանի նախագահը։

 

«Այդ շրջանակներում Իրանը միշտ լիովին աջակցել է Ադրբեջանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»,- ընդգծել է Ռաիսին։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից