Քաղաքականություն

Զանգեզուրը հող է, որը մեզնից «խլել են» 1920 թվականին․ Թուրքիայում Ադրբեջանի դեսպան

Julya 185 դիտում
Զանգեզուրը հող է, որը մեզնից «խլել են» 1920 թվականին․ Թուրքիայում Ադրբեջանի դեսպան

«Զանգեզուրի միջանցքը» կկապի Թուրքիան և Ադրբեջանը. «միջանցքի»  բացման աշխատանքները դանդաղ մոտենում են ավարտին։ Այս մասին TRT Haber-ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Ռաշադ Մամեդովը, հաղորդում է ԱՊԱ-ի թղթակիցը Ստամբուլում։

«Զանգեզուրը հող է, որը մեզնից «խլել են» 1920 թվականին Խորհրդային Միության ժամանակ և փոխանցել Հայաստանին։ Ադրբեջանի և Թուրքիայի սահմանին պատնեշ է տեղադրվել, խոչընդոտներ են ստեղծվել»,- ասել է նա։

Ադրբեջանցի դեսպանի պնդմամբ՝ «Զանգեզուրի միջանցքով» Թուրքիայի և Ադրբեջանի միջև հեռավորությունը կկրճատվի մինչև 38 կիլոմետր, ինչի արդյունքում «Թուրքիան կապ կհաստատի Արևելքի և Արևմուտքի միջև»։

Մամեդովը նաև ասել է, որ «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը Հայաստանի համար կարևոր է սեփական «անվտանգության ապահովման» տեսանկյունից։

 

«Զանգեզուրի միջանցքը իրականում «լավ» նախագիծ է Հայաստանի զարգացման համար՝ ապահովելով նրա ապագան։ Վերջին 30 տարիների ընթացքում Հայաստանը դուրս է մնացել բազմաթիվ նախագծերից։ Եթե ​​Հայաստանը զերծ մնա այս նախագծից, ապա այլ նախագծեր այլևս չի ունենա»,- ասել է նա։

 

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250