Քաղաքականություն

Հայաստանի վրա հարձակումներով Ադրբեջանը վտանգում է խաղաղության շուրջ բանակցությունները․ Փալոուն

Julya 1 րոպե 99 դիտում
Հայաստանի վրա հարձակումներով Ադրբեջանը վտանգում է խաղաղության շուրջ բանակցությունները․ Փալոուն

Ադրբեջանը վտանգի տակ է դնում ընթացող խաղաղության բանակցությունները և Կովկասում հետագա ապակայունացման ռիսկ ստեղծում հայկական տարածքում իր հարձակումների միջոցով: Այս մասին իր թվիթերյան իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոունը:

 

«Հայաստանի տարածքում իր հարձակումներով Ադրբեջանը վտանգի տակ է դնում խաղաղության շուրջ ընթացող բանակցությունները և Կովկասում հետագա ապակայունացման վտանգ ստեղծում: Պետքարտուղարությունը պետք է փորձի կասեցնել ագրեսիայի այս անմիտ գործողությունները և պնդել Հայաստանի սահմանների ճանաչումն ու հարգումը», - գրել է Փալոունը։

Հիշեցնենք՝ այսօր՝ հունիսի 15-ին՝ ժամը 11:45-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ականանետ:

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250