Պատահարներ

Ջերմուկում 15-ամյա պատանին մեքենայով բախվել է ծառին. կա մեկ զոհ և երկու տուժած

Mariam Z. 1 րոպե 449 դիտում
Ջերմուկում 15-ամյա պատանին մեքենայով բախվել է ծառին. կա մեկ զոհ և երկու տուժած

Հունիսի 21-ին, ժամը 17:57-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ՝, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Պ., ծնված 2008 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել մոտակա ծառին․ կա մեկ զոհ և երկու տուժած։

 

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժած Ա. Ս.-ն (ծնված 2008 թ.) դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Վայքի ԲՄ։ Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացու դին, մոտեցրել դի տեղափոխող մեքենային, իսկ վարորդին պատգարակով մոտեցրել շտապօգնության մեքենային. վերջինս ևս հոսպիտալացվել է Վայքի ԲՄ:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250