Պատահարներ

Սևան–Երևան ճանապարհին վիճաբանության ժամանակ 32-ամյա տղամարդը դանակահարել է 46-ամյա բնակչի

Mariam Z. 1 րոպե 303 դիտում
Սևան–Երևան ճանապարհին վիճաբանության ժամանակ 32-ամյա տղամարդը դանակահարել է 46-ամյա բնակչի

Սևան–Երևան ճանապարհի 58-րդ կմ հատվածում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 32-ամյա տղամարդը դանակահարել է 46-ամյա բնակչին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

 

Դեպքի մասին հիվանդանոցից ահազանգը ստացվել է հունիսի 22-ին, ժամը 20։00-ին։ Նշվել էր, որ ուսի շրջանի կտրած–ծակած վերքով բուժօգնության է դիմել Երևանի 46-ամյա մի տղամարդ և հայտնել, որ վնասվածքը ստացել է Սևան քաղաքում ընկնելու հետևանքով։

 

«Պարզվել է, որ 46-ամյա երևանցին վնասվածքն իրականում ստացել է գեղամավանցի 32-ամյա տղամարդու հետ վիճաբանության ընթացքում։ 

 

Երիտասարդը հունիսի 23-ի ժամը 01։35-ին Սևանի թերակղզու լողափերից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Սևանի բաժին, որտեղ խոստովանել է, որ վիճաբանության ժամանակ ինքն է դանակով հարվածել 46-ամյա տղամարդուն, իսկ դանակը նետել է նշված ճանապարհի դաշտամիջյան հատված»,– ասված է հաղորդագրությունում:

 

Գեղամավանցի տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Սևանի քննչական բաժին:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250