Պատահարներ

Բուլղարիայում զինամթերքի պահեստ է պայթել

Mariam Z. 62 դիտում
Բուլղարիայում զինամթերքի պահեստ է պայթել

Բուլղարիայի հարավ-արևելքում գտնվող Կարնոբատ քաղաքի մոտ այս կիրակի գիշերը պայթել է պահեստ, որտեղ պահվում էին ռազմական նյութեր։ Ինչպես այսօր՝ հունիսի 25-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը՝ Բուլղարիայի հեռագրական գործակալությանը հղումով, պահեստի տարածքում մի քանի ուժեղ պայթյուն է տեղի ունեցել, որից հետո հրդեհ է բռնկվել։

 

Արտակարգ դեպքի փաստը հաստատել են ոստիկանությունից՝ մանրամասնելով, որ դեպքի ժամանակ տուժածների մասին տվյալներ չկան։

Տարածքը շրջափակված է։ Կձևավորվի փորձագետների թիմ, որը 72 ժամից ոչ շուտ կստուգի արտակարգ իրավիճակների վայրը։

 

Գործակալությունը նշում է, որ պահեստը պատկանում է բուլղարացի զենքի վաճառող Էմիլիան Գեբրևին, 2022 թվականի հուլիսին այնտեղ կրկին հրդեհ է եղել:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250