Սպորտ

Ծեծի են ենթարկել ՊՍԺ-ի և Իտալիայի հավաքականի դարպասապահին ու կնոջը, այնուհետև կողոպտել առանձնատունը

Julya 1 րոպե 377 դիտում
Ծեծի են ենթարկել ՊՍԺ-ի և Իտալիայի հավաքականի դարպասապահին ու կնոջը, այնուհետև կողոպտել առանձնատունը

Փարիզում կողոպտել են Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի և Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի առանձնատունը։ 

 

Հուլիսի 21-ի գիշերը հանցագործները ներխուժել են տուն, կապել են Դոնարումային, նրա կնոջը, տան պահակին ու փախել՝ տնից տանելով ընդհանուր կես միլիոն եվրոյի թանկարժեք իրեր։ Հանցագործները ծեծի են ենթարկել նրանց․ ֆուտբոլիստը մի քանի հարված է ստացել գլխին։ 

 

Կողոպտիչներին հաջողվել է հեռանալ անհայտ ուղղությամբ։

 

Որոշ ժամանակ անց զույգին հաջողվել է ազատվել և հասնել մոտակա հյուրանոցներից մեկը, որի աշխատակիցները ոստիկանություն և շտապօգնություն են կանչել։ Ֆուտբոլիստն ու նրա կինը գիշերն անցկացրել են հարևանությամբ գտնվող հյուրանոցներից մեկում։ Նրանք շոկային վիճակում դիմել են բուժօգնության։

 

Հանցագործությունը հետաքննում է Փարիզի ոստիկանության բանդիտիզմի դեմ քննչական խումբը։

 

 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Սպորտ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250