Քաղաքականություն

ԱՄՆ-ն կողմ է Սաուդյան Արաբիայում Ուկրաինայի հարցով գագաթնաժողովին․ կան հրաժարվողներ

Gohar Vardanyan 1 րոպե 97 դիտում
ԱՄՆ-ն կողմ է Սաուդյան Արաբիայում Ուկրաինայի հարցով գագաթնաժողովին․ կան հրաժարվողներ

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ն աջակցում է Սաուդյան Արաբիայում ուկրաինական հակամարտությունը լուծելու գագաթնաժողովին։ Սպասվում է, որ այս շաբաթ Ջիդդայում կկայանան բազմակողմ բանակցություններ՝ առանց Ռուսաստանի մասնակցության։ 

Միլլերը հաստատել է նաև, որ այս հանդիպմանը կլինեն ԱՄՆ իշխանությունների ներկայացուցիչներ։ Միաժամանակ նա հրաժարվել է հրապարակել այն երկրների ցանկը, որոնք հրավեր են ստացել ու համաձայնել մասնակցել։ 

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ նախագահ Ջո Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը պետք է ԱՄՆ-ից մեկնի Սաուդյան Արաբիա։ 

Ընդ որում, արդեն իսկ կան հրաժարվողներ։ Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը մամուլի ասուլիսում ասել է, որ առանց Ռուսաստանի իմաստ չունի մասնակցել բանակցություններին։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից