«Toyota Camry»-ն բախվել է բետոնե արգելապատնեշին․ վարորդը մահացել է
Էջմիածին քաղաքի սկզբնամասում «Toyota Camry»-ն բախվել է բետոնե արգելապատնեշին։ Օգոստոսի 26-ին, ժամը 21:30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Էջմիածին ավտոճանապարհին՝ Գրիգոր Լուսավորչի արձանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է սյանը․ կա տուժած։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Էջմիածին քաղաքի սկզբնամասում «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Գ․, ծնված 2000 թ.) բախվել է ճանապարհի բաժանարար բետոնե արգելապատնեշին:
Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենայից դուրս են բերել Մ․ Գ․-ին, շտապօգնության աշխատակիցները արձանագրել են վերջինիս մահը:
[ce50ff49f42a3b7a5bff25d36254b746.jpg]
[114fabab93738fdfe4f4e5cc6a01b8e2.jpg]
[7495ffa985f9a34ae3861d58cf2b0ec9.jpg]
[8d4dd390c301033772c9a1d984bfad29.jpg]