Պատահարներ

Վեդիում ավտոմեքենան ընկել է ջրանցքը․ ավտոմեքենայից դուրս են բերել 3 դի

Julya 1 րոպե 3,854 դիտում
Վեդիում ավտոմեքենան ընկել է ջրանցքը․ ավտոմեքենայից դուրս են բերել 3 դի

Օգոստոսի 27-ին, ժամը 14։03-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վեդի քաղաքում՝ ջրանցքում, ավտոմեքենա է ընկել։ Այս մասին հայտնում է ՀՀ փրկարար ծառայությունը։

 

«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ»,- ասված է հաղորդագրության մեջ։

 

Shamshyan.com-ը հատնում է, որ փրկարարները ջրատարում կողաշրջված Mercedes մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել 3 դի, այս պահին էլ որոնողական աշխատանքներ են կատարում, քանի որ կան տեղեկություններ, որ հնարավոր է ևս 1 հոգի եղած լինի ավտոմեքենայում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածների ինքնությունը:

 

[aa3cba32cdb58d978543578f23244a0e.jpg]

[bc9c2bcbec58ef4ab6b911acf797c34c.jpg]

[7b3d5fcd6c17c2d59487b275c900a282.jpg]

[cd145f9320820a9b21cd529fd02397b5.jpg]

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250