Թունելում բախվել են Lexus-ն ու Hyundai Elantra-ն․ կին վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
Այսօր՝ օգոստոսի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Ժամը 05։50-ի սահմաններում, դեռևս անհայտ հանգամանքներում, «Բելաջիո» ռեստորանային համալիրի հարևանությամբ՝ թունելի մեջ, բախվել են Երևանի բնակիչ, 31-ամյա Քրիստինե Խ․-ի վարած Hyundai Elantra մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ, 36-ամյա Դավիթ Գ․-ի վարած Lexus մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է լրատվամիջոցըը, վթարի հետևանքով Hyundai-ի վարորդը տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
[2c4324ed7864a791ddd9d1ef769e17cc.jpg]
[863651e2eb67ad46d8c030d59db80ff6.jpg]
[19246c729e9a8e36257e47b669a530d8.jpg]
[42f44c6ece12811c96c78d017d5d99a2.jpg]