Քաղաքականություն

Իրականությանը չեն համապատասխանում լուսանկարներն ու գրառումը, թե Շենգավիթի դատարանն այլևս ՀՀ-ին չի ենթարկվում

Julya 1 րոպե 634 դիտում
Իրականությանը չեն համապատասխանում լուսանկարներն ու գրառումը, թե Շենգավիթի դատարանն այլևս ՀՀ-ին չի ենթարկվում

Քրեագետ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում Շենգավիթի դատարանից լուսանկար էր հրապարակել ու գրել, որ այն Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանն է, 01․09․2023 թ․-ի դրությամբ։

 

Համացանցում տարածված այս լուրերին ի պատասխան ԲԴԽ մամուլի ծառայությունը պարզաբանում է տարածել․

 

«Տեղեկացնում ենք, որ ֆեյսբուքյան օգտատեր Տիգրան Պետրոսյանի կողմից տարածված գրառումը և լուսանկարները, որոնք տեղ են գտել նաև մամուլում, թե իբր «Շենգավիթի դատարանն այլևս ՀՀ-ին չի ենթարկվում. հարգվում է Վենեսուելայի կամ Կոլումբիայի դրոշը» իրականությանը չեն համապատասխանում:

 

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայրում ծածանվել և ծածանվում է Հայաստանի Հանրապետության պետական դրոշը՝ լուսանկարները կից:

 

Օգտատիրոջ կողմից տարածված լուսանկարների կեղծ լինելը հավաստում են նաև պատկերված նստավայրի կողքին երևացող բարձրահարկ շինությունները, որոնք Շենգավիթի նստավայրի հարակից տարածքում երբևէ գոյություն չեն ունեցել և չունեն:

 

Խնդրում ենք զերծ մնալ հանրությանը մոլորեցնող տեղեկություններ տարածելուց»:

 

[c3265a306ee8147efda95ca2437d88fb.jpg]

[09f398eafb853ce1b61687f8904611cc.jpg]

Տիգրան Պետրոսյանի տարածած լուսանկարները

 

[af0cd604a94d9c83ecd829904cf01fba.png]

ԲԴԽ մամուլի ծառայության պարզաբանման մեջ ներառված լուսանկարները

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից