Քաղաքականություն Կարևոր

«Այդ խաղաղությունը դեռ հնարավորություն ունի իրականանալու». Միրզոյան

Mariam Z. 1 րոպե 157 դիտում
«Այդ խաղաղությունը դեռ հնարավորություն ունի իրականանալու». Միրզոյան

«Խաղաղությունը Հարավային Կովկասում այլընտրանք չունի». ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

 

Նրա խոսքով, սակայն, շարունակաբար տեսնում ենք, որ կողմերից մեկը չի կիսում այդ մոտեցումը և պարբերաբար դիմում է կամ ուժի կիրառման, կամ ուժի կիրառման սպառնալիքի․

 

«Այժմ ԼՂ-ում գրեթե հայ չի մնացել․ սա էթնիկ զտումների քաղաքականության ցայտուն դրսևորում է, իրողութուն, որ ողջ աշխարհն է տեսել»,- ասել է նա՝ վստահեցնելով, որ Հայաստանը շարունակում է մնալ հավատարիմ Հարավային Կովկասում խաղաղություն կառուցելու հանձնառությանը. «Այդ խաղաղությունը դեռ հնարավորություն ունի իրականանալու։ Այն կարող է լինել մեր կողմից հանրահռչակված սկզբունքների հիման վրա, Հայաստանի և Ադրբեջանի՝ միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման հիման վրա, ՍՍՀՄ ամենաթարմ լեգիտիմ քարտեզների հիման վրա»։

 

Նախարարը հիշեցրել է, որ այս մասին կողմերը քանիցս պայմանավորվել են։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250