Ռազմական

Իրանը սպառնացել է Իսրայելին Գազայի հիվանդանոցում պայթյունից հետո

Mariam Z. 1 րոպե 184 դիտում
Իրանը սպառնացել է Իսրայելին Գազայի հիվանդանոցում պայթյունից հետո

Իրանի կառավարությունն Իսրայելին մեղադրել է Գազայի հիվանդանոցին հարված հասցնելու մեջ՝ նշելով, որ այդ հարձակմամբ Իսրայելն արագացրեց իր կործանումը։ Այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը։

 

«Այս հարձակմամբ (խմբ․՝ Իսրայելի) վարչակարգն արագացրեց իր սեփական կործանումը պաղեստինցիների և տարածաշրջանի մուսուլմանների ձեռքերով․․․ Այս հանցագործությունը, միանշանակ, անպատասխան չի մնա, և եվրոպական երկրների ղեկավարներն ու ԱՄՆ-ն մեղսակից են վարչակարգի պատերազմական հանցագործություններին», - գրված է Իրանի կառավարության հայտարարությունում։

 

Դատապարտելով առնվազն 500 մարդու կյանք խլած հարձակումը՝ Իրանը միջազգային հանրությանը և ՄԱԿ-ին կոչ է արել անհապաղ գործողություններ ձեռնարկել՝ կանգնեցնելու «ռասիստական սիոնիստական ռեժիմին»։

 

Հավելենք, որ Իրանը սուգ է հայտարարել՝ ի հիշատակ Գազայի հիվանդանոցի ռմբակոծության զոհերի։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250