Քաղաքականություն

Ամենածանր արյունալի հետևանքներն են սպասվում․ Մեդվեդևը Գազայում Իսրայելի ցամաքային գործողության մասին

Unknown 1 րոպե 160 դիտում
Ամենածանր արյունալի հետևանքներն են սպասվում․ Մեդվեդևը Գազայում Իսրայելի ցամաքային գործողության մասին

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը կարծում է, որ Գազայի հատվածի տարածքում Իսրայելի ցամաքային գործողությունը տեղի կունենա և կհանգեցնի «ամենածանր արյունալի հետևանքներին»: Այս մասին նա գրել Է Telegram-ի իր ալիքում։ 

 

Մեդվեդևի կարծիքով՝ Իսրայելը հետաձգում է ցամաքային գործողության մեկնարկը, ամենայն հավանականությամբ, արևմտյան երկրների ճնշման ներքո, ինչպես նաև միջազգային հանրության զայրույթը հարուցելու մտավախությունից ելնելով։

 

«Գործողությունը տեղի կունենա, այն էլ ամենածանր արյունալի հետևանքներով։ Դաժանությունը միշտ նորանոր զոհեր է պահանջում, իսկ փոխադարձ բռնության մեքենան այժմ կաշխատի տարիներ շարունակ»,- գրել Է Մեդվեդեւը։

 

Դմիտրի Մեդվեդևը հավելել է, որ անհրաժեշտ է մերձավորարևելյան հակամարտությունը կարգավորել խաղաղ ճանապարհով՝ իրականացնելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1967 թվականի նոյեմբերի 22-ի բանաձևը և Պաղեստինի բաժանման 1947 թվականի նոյեմբերի 29-ի ծրագիրը:

 

Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահը նշւմ է, որ Արեւմուտքը շատ է հոգնել Ուկրաինայից և խանդավառությամբ աջակցում է Իսրայելին։ 


«Հարցերն, իհարկե, հռետորական են։ 
Ի վերջո, ԱՄՆ-ից հեռու ուրիշի պատերազմի համար գումար բաժանելը շատ ավելի հետաքրքիր է։ 
Պատերազմը պետք է շարունակվի…»,- եզրափակել է Մեդվեդևը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից