Հասարակություն

Վանուատուի ափերի մոտ 7,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Adrine Nidelyan 1 րոպե 961 դիտում
Վանուատուի ափերի մոտ 7,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Վանուատուի ափերի մոտ 7,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հաղորդում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։

Նշվում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Իսանգել քաղաքից 125 կմ հարավ, օջախը՝ 32 կմ խորության վրա։

ԱՄՆ ցունամիի նախազգուշացման ազգային կենտրոնը ցունամիի վտանգի մասին նախազգուշացում է տարածել։ Կենտրոնի կանխատեսումների համաձայն՝ երկրաշարժը կարող է ցունամի առաջացնել՝ Վանուատուի և Նոր Կալեդոնիայի ափերի երկայնքով ցնցումների էպիկենտրոնից մինչև 300 կմ հեռավորության վրա։



Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250