Հասարակություն
Լատվիայում թույլատրվում է բռնագրավել ռուսական համարանիշներով ավտոմեքենաները
Julya
Լատվիայում այսօր՝ փետրվարի 15-ին ուժի մեջ են մտել «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքում կատարված ուղղումները, որոնք թույլ են տալիս բռնագրավել ռուսական համարանիշներով ավտոմեքենաները։
Օրենսդրության մեջ կատարված փոփոխություններին համապատասխան՝ ավտոմեքենաները, որոնք գրանցված են Ռուսաստանում, կարող են մասնակցել Լատվիայի փողոցային երթևեկությանը, միայն եթե դրանք երթևեկում են տարանցիկ և միայն մեկ անգամ։
Բացառություններ են արվելու այն ավտոմեքենաների սեփականատերերի համար, որոնք ունեն արտոնություններ և անձեռնմխելիություն՝ Լատվիայի համար պարտադիր միջազգային նորմերին համապատասխան, ինչպես նաև դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ավտոմեքենաների համար։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Ստեղծված է արհեստական բանականության կողմից. նոր օրենք
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանի փողոցներից մեկում գազատար է կողաշրջվել
Կրակել է համագյուղացու ուղղությամբ և փորձել լքել երկիրը. մանրամասներ՝ ողբերգական միջադեպից
3.0
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թորոսյանը՝ բազմազավակ ընտանիքների բնակապահովման ծրագրի մասին
3.0