Քաղաքականություն

«Մուլյաժ» է․ ոստիկանապետը՝ ՔՊ գրասենյակի մոտ հայտնաբերվածի մասին

Julya
«Մուլյաժ» է․ ոստիկանապետը՝ ՔՊ գրասենյակի մոտ հայտնաբերվածի մասին

ՔՊ գրասենյակի մոտ հայտնաբերված պայթուցիկ սարք չի եղել, այլ՝ «մուլյաժ»։ Այն իրենից վտանգ չի ներկայացնում։ Այս մասին հայտնել է ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը։


«Այն փորձել ենք վնասազերծել, սակայն իրենից բան չի ներկայացնում»,- նշել է նա։


Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր՝ ժամը 13:40-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Գյուլբենկյան 30/3 շենքի բակում ռումբ է դրված և այն պայթելու է։ Նշված հասցեում է տեղակայված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակը։


Ժամանել էին նաև հրշեջ-փրկարարական և սակրավորական ջոկատներ:


Ավելի վաղ Auroranews-ի հետ զրույցում ՆԳՆ ոստիկանությունից հաստատել են, որ տվյալ հասցեում պայթուցիկի նմանվող իր է հայտնաբերվել։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից