Ռազմական

ԱՄՆ ռազմական օգնությունն Իսրայելին սկսել է «դանդաղել»

Gohar Vardanyan 1 րոպե 129 դիտում
ԱՄՆ ռազմական օգնությունն Իսրայելին սկսել է «դանդաղել»

Իսրայելին ԱՄՆ ռազմական օգնության մատակարարումները դանդաղել են: Այս մասին հայտնել է Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյան ABC հեռուստաընկերությանը:


Նրա խոսքով, Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտության սկզբում ԱՄՆ-ն «շատ արագ» հասցրեց ռազմական օգնությունը, սակայն ժամանակի ընթացքում մատակարարումները դարձան «շատ դանդաղ»: Նա նշել է, որ դա ճնշում է Իսրայելի վրա, քանի որ երկիրը փորձում է հասնել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ–ի վերացմանը։


Պաշտոնյան չի նշել ձգձգումների պատճառները, սակայն նշել է, որ Իսրայելը տեղյակ է հակամարտությունից ԱՄՆ հիասթափության և Գազայի հատված մարդասիրական օգնություն հասցնելու հարցում իսրայելական կողմի անբավարար գործողությունների մասին։


Իսրայելի պաշտպանության բանակը հրաժարվել է մեկնաբանել տեղեկությունը:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից